Եղանակն այսօր և առաջիկա օրերին

Հայաստանում այսօր ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։  Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հունվարի 11-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է, 3-5մ/վ արագությամբ, հունվարի 12-14-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։  


Օդի ջերմաստիճանն հունվարի 11-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-14 աստիճանով։


Երևանում հունվարի 11-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Հունվարի 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի 11–ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։

Քաղաքականություն