Կարմիր գծերում կայանելու վարձավճարից ազատվելու են բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաները․ մանրամասներ
Հունվարի 1-ից Երեւան քաղաքում բարձրացել է ավտոկայանատեղերի համար նախատեսված վճարները: Նախորդ՝ տարեկան 12 000 դրամի փոխարեն կարմիր գծերում կանգնելու համար վարորդներն այսուհետ կվճարեն 160 000 հազար դրամ:
Այս փոփոխությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել վարորդների շրջանում․ օրինակ՝ էլեկտրական, հիբրիդային եւ այլ տեսակի շարժիչներով մեքենաների հարցը:
Քաղաքապտարանից Auroranews-ին հայտնեցին, որ կարմիր գծերում կայանելու վարձավճարից ազատվելու են բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաները: Հիբրիդային կամ այլ տեսակի շարժիչով մեքենաների համար գործում է վճարելու կանոնը:
«Ներկա պահին Երեւանի քաղաքապետերանի տրանսպորտի վարչությունը համապատասխանեցնում է բազաների տվյալները։ Կարճ ժամանակ անց այդ ցանկերը կհստակեցվեն, կներկայացվի էլեկտրական մեքենաների ցանկը»,- նշեցին քաղաքապետարանից։
Գեատեսչությունից նաև մանրամասնեցին, թե ինչու է հիբրիդային կամ այլ տեսակի շարժիչով մեքենաների համար գործում վճարելու կանոնը, իսկ էլեկտրական շարժիչով մեքենաների դեպքում՝ ոչ։
«Տրամաբանությունը հետևյալն է՝ հիբրիդ մեքենաները արտանետումների առումով վնաս են հասցնում էկոլոգիային, իսկ էլեկտրական մեքենաների դեպքում արտաներումներ չկան։ Դրա համար տարբերություն չի դրվում հիբրիդ մեքենայի վարորդ է, թե սովորական բենզինային շարժիչով մեքենայի վարորդ»,- հստակեցրին քաղաքապետարանից։
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
«Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն․ «Հետք»
Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շ...
Վարդենիսում մահացած ավագ լեյտենանտը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցից․ մանրամասներ
2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դի...
Փետրվարի 1–ից առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները կտուգանվեն
ՊԵԿ–ը փետրվարից սկսելու է վարչարարություն այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտար...