Վարդենիսում մահացած ավագ լեյտենանտը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցից․ մանրամասներ
2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։
Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Կարմիր գծերում կայանելու վարձավճարից ազատվելու են բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաները․ մանրամասներ
Հունվարի 1-ից Երեւան քաղաքում բարձրացել է ավտոկայանատեղերի համար նախատեսված վճարները: Նախորդ՝ տարեկան 12 000 դրամի փոխար...
Անշարժ գույքի գներն էլ ավելի տեսանելի կդառնան․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կադաստրի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ի վերջո ինչ արժե Նիկոլ Փաշինյանի կողմից քանդած ցնցուղը․ Արթուր Չախոյան
Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 000 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյա...