Բայդենի վարչակազմը պաշտպանել Է ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավման մասին օրինագիծը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պաշտպանում է օրենքը, որը թույլ կտա բռնագրավել Արեւմուտքում սառեցված մոտ 300 մլրդ դոլարի ռուսական ակտիվները: Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի փաստաթուղթը: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի վերականգնման համար։ Փաստաթղթում, որը ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն ուղարկել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, ասվում է, որ վարչակազմը սկզբունքորեն ողջունում է օրինագիծը, որը թույլ կտա առգրավել Ռուսաստանի ֆինանսական միջոցները:
«Օրինագիծը կտրամադրի լիազորություններ, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ գործադիր իշխանությանը՝ հօգուտ Ուկրաինայի ռուսական սուվերեն ակտիվները բռնագրավելու համար»,- մեջբերում Է գործակալությունը այդ փաստաթղթից մի հատված:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռ...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...
Այն, ինչը պատճառ կդառնա, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք․ Իրանի դեսպան
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ի...
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...