ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ի վերջո ինչ արժե Նիկոլ Փաշինյանի կողմից քանդած ցնցուղը․ Արթուր Չախոյան
Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 000 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանը և հրապարակել լուսանկար։
«Կապալառուն՝ «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն, պայմանագիրը կնքվել է 2022 թվականի ապրիլի 6-ին։ Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ։
Կոռուպցիա ՉԿԱ»,-գրել է նա։
Հրապարակված փաստաղթղթից լուսանկարում տեսանելի է նաեւ ցնցուղի քանակը՝ 5 հատ: Մեկ հատի արժեքը 71920 դրամ է, 5 հատը ընդանուր կազմում է 359600 դրամ։
Բազմաթիվ օգտատերեր գրում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից քանդված եւ նախարար Ժաննա Անդրեսայանին տված ցնցուղի գինը չի գերազանցում 5000 դրամը:
Հիշեցնենք, որ տարածված տեսանյութում երեւում է, որ Ժաննա Անդրեասյանը ցնցուղն այդպես էլ չի վերցնում Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ «Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն է ցնցուղը վերցրել: Լրագրողները Ժաննա Անդրեսյանինց արդեն քանի օր է փորձում են պարզել՝ ճշտել է ցնցուղի գինը թե ոչ:
«Խնդրում եմ՝ տեսանյութն ուշադիր նայեք, այդ հանձնարարությունն ինձ չի ուղղված»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Վարդենիսում մահացած ավագ լեյտենանտը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցից․ մանրամասներ
2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դի...
Կարմիր գծերում կայանելու վարձավճարից ազատվելու են բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաները․ մանրամասներ
Հունվարի 1-ից Երեւան քաղաքում բարձրացել է ավտոկայանատեղերի համար նախատեսված վճարները: Նախորդ՝ տարեկան 12 000 դրամի փոխար...
Փետրվարի 1–ից առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները կտուգանվեն
ՊԵԿ–ը փետրվարից սկսելու է վարչարարություն այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտար...