ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվի հայտարարություններն ուղղակի հայտարարություններ են. Խանդանյան
Հայաստանը երկկողմ բանակցություններ սկսելու որևէ առաջարկ չի ստացել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ավելի վաղ արված հայտարարությանը, որ Երևանն ու Բաքուն ունակ են առանց միջնորդների ուղիղ երկկողմ բանակցություններ վարել:
«Դրանք ուղղակի հայտարարություններ են, և որևէ առաջարկ չի եղել, որ օր, ժամ կամ տեղ ֆիքսվի երկկողմ բանակցությունների համար։ Մենք ցանկանում ենք, որ ողջ այն տրամաբանությունը, որը բանակցային գործընթացի ժամանակ ձևավորվել է, ինչպես նաև համաձայնություններ են ձեռք բերվել, դրանք լինեն բանակցությունների հիմքում։ Այդ համաձայնություններն արտահայտվում են խաղաղության համաձայնագրում, ցանկանում ենք, որ Ադրբեջանն էլ դրանք հրապարակայնորեն վերահաստատի։ Հայաստանը պնդում է, որ սա պետք է տեղի ունենա, բանակցությունների բովանդակությունն է կարևոր»,– նշեց Խանդանյանը։
Ըստ Խանդանյանի` լինեն բանակցությունները երկկողմ, թե միջնորդների մասնակցությամբ, Հայաստանի համար կարևոր է, որ բոլոր սկզբունքները պահպանվեն։ Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա քննարկման առարկա է` նրանք երաշխավորներ են, թե ուղղակի ֆասիլիտատորներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ եք կռիվ անում, բացատրություն տվեք, որ դադարեցնեմ այս քննարկումը․ Փաշինյանը՝ նախարարներին
Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևին պատասխան չե՞ք տալու․ հարց ՊՆ փոխնախարարին
Եթե կարիք լինի որևէ հայտարարության համարժեք պատասխանելու ՊՆ-ն իր կայքէջերում և լրագրողներին կտեղեկացնի։ Այս մասին ԱԺ-ում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ․ Ավինյան
Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինասյանը՝ Բաքվում գտնվող գերիների հարցով իրականացվող աշխատանքների մասին
Դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք․ երեք տասնյակից ավելի մեր գերիները վերաֆարձան Հայաստան, և Հայաստանն իր կողմից երկ...