Ո՛չ, Երևանից 1 մետր այն կողմ էլի Երևան է. Աղազարյանը՝ ֆինանսների փոխնախարարին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող Ֆինանսավորի փոխնախարար Արմեն Պողոսյանի ներկայացմամբ օրենքի նախագծի ընդունումը մի քանի նպատակներ են հետապնդում, որով տնտեսական ակտիվություն են փորձելու խթանել մարզերում, ինչպես նաև հիպոթեքային վարկերի սպասարկմամբ բնակարանների ձերքբերման հարցն է լուծվելլու մայրաքաղաքում և հարակից մարզերում, որով էլ պայմանավորված պետք է գոտիավորում անցկացվի։
Հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրենքի նախագծի հետ կապված հարցեր ուներ, ուստի իր անհամաձայնությունը հայտնեց։
Աղազարյանի խոսքով՝ դեռ 4 տարի առաջ ինքը հայտարարել էր, որ այս օրենքը սարսափելի է և պետք է դրանից ձերբազատվել։ Փոխնախարարը և մյուս պատկան մարմինների ներկայացուցիչները հիմնավորել էին, թե շինարարությունը ՀՀ տնտեսության լոկոմոտիվն է և պետք է հարկային օրենսգրքում նման լրացումներ կատարվի։
«Նավը վարում ենք և կտրուկ շրջադարձեր ենք անում, կտրուկ շրջադարձերի դեպքում ալեկոծություններ կառաջանան։ Հիմա Դուք ասում եք՝ Երևանից 1 մետր այն կողմ արդեն Արագածոտնի մարզ է, իսկ 40 կիլոմետր այն կողմ էլի Արագածոտնի մարզ է։ Ո՛չ, Երևանից 1 մետր այն կողմ էլի Երևան է, իսկ 40 կիլոմետր այն կողմ Արագածոտնի մարզ է։ Ինչու եք այսպես կտրուկ վարվում։ Լրիվ կթռչեն դուրս։ Հիմա գոտիավորվում է արվո՞ւմ»,- ասաց Աղազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռ...
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...