Իրենց կախվածությունը մեզնից ավելի մեծ է, քան մեր կախվածությունն իրենցից․ Պուտին
Ռուսաստանը բոլոր առումներով ուժեղ և ինքնաբավ երկիր է, նա դա ցույց է տվել ամբողջ աշխարհին, ինչը նախորդ տարվա կարևորագույն արդյունքն է։ Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավորը, որ մենք ցույց տվեցինք մեզ և ամբողջ աշխարհին, այն է, որ Ռուսաստանը ինքնաբավ երկիր է բառիս բոլոր իմաստով։ Ուժեղ և առաջ շարժվող, վստահորեն առաջ նայելով: Սա բացարձակապես անցած տարվա ամենակարեւոր արդյունքն է»,- ասել է ՌԴ ղեկավարը Անադիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը հավելել է, որ Եվրոպայի առաջատար տնտեսություններն այժմ բարդ ժամանակներ են ապրում, և մատնանշել է նրանց կախվածությունը Ռուսաստանից:
«Նույնիսկ Եվրոպայի առաջատար տնտեսությունները դժվար ժամանակներ են ապրում։ Մենք ունենք աճ, իսկ իրենք՝ անկում։ Դե, հիմա չենք խոսի, սրանք մանրամասներ են։ Մենք չենք ուրախանում, բայց փաստը մնում է փաստ։ Իսկ դա այն է, որ պարզվեց՝ իրենց կախվածությունը մեզնից ավելի մեծ է, քան մեր կախվածությունն իրենցից»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռ...
Այն, ինչը պատճառ կդառնա, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք․ Իրանի դեսպան
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ի...
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...