Ի՞նչ է ցանկանում Բաքուն՝ Ալիևի այսօրվա հայտարարություններից հետո․ Իրանագետը մեկնաբանում է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Այս տարեսկզբից Բաքվի բարբարոսական և էրդողանական վարչախմբերի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», որն իրականում «Թուրանական միջանցք» է, շուրջ նկատելի հռետորաբանական ակտիվացման խորապատկերին այսօր Բաքվի բռնապետը փաստացի վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ բարբաջելով, թե այդ «միջանցքով» մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման։
Հիշեցնեմ, որ մինչ այդ Բաքվի բարբարոսական վարչախմբի պաշտոնյաները խորամանկում էին, թե, իբր, հենց Հայաստանին է ձեռնտու այդ «միջանցքը», իսկ արհեստածին Ադրբեջանում այլևս հետաքրքրված չեն դրանով, քանի որ նույն ճանապարհը կարող է անցնել Իրանով, մինչդեռ բազմիցս եմ պնդել, որ ասվածը մանր խորմանկություն է, ինչին տուրք տալ չի կարելի։
Հիմա ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, և կրկին, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե ցանկանում է խաղաղություն, այյ Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, ոչնչացում, փաստացիորեն «էրմանիստան» ռեզերվացիայի ստեղծում, որը նույնիսկ պետք է կոչվի «Արևմտյան Ադրբեջան»:
Հետևաբար, առնվազն անմտություն է շարունակել ապրել պատրանքներով, և պետք է ստեղծել պետություն-ամրոց Հայաստանը»:
Ավելի վաղ Ալիևը հայտնել էր որ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա իրենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։
Նմանատիպ հոդվածներ
Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև
Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։ Ինչպես փոխանցում են ադրբեջա...
Ալիևը` Արցախի ղեկավարների հետագա ճակատագրի մասին
«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշու...
Մենք ոչ մի տեղ չենք գնալու․ Ալիևը՝ «հայելային հետքաշման» մասին
Բաքուն չի պատրաստվում զորքերը դուրս բերել պայմանական սահմանից։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին...
«Չի կարող Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, ու մենք ստորագրենք». Արմեն Գրիգորյան
Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին. «Ընդդիմության 4 պատգամավոր` Գեղամ Մանուկյ...