Մենք ոչ մի տեղ չենք գնալու․ Ալիևը՝ «հայելային հետքաշման» մասին
Բաքուն չի պատրաստվում զորքերը դուրս բերել պայմանական սահմանից։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
«Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերը դուրս բերեն իրենց զորքերը:
Ես հարցրեցի, թե ուր տանել նրանց: Նրանք ինձ ասացին, թե որտեղից են եկել: Ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքու՞ վերադառնանք։
Մենք այս տարածքներում չենք եղել արդեն 30 տարի։ Եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա դա կնշեր։
Բայց ինքը դա սահման չէր համարում, կարծում էր, որ իր սահմանը «Աղդամում» (չակերտները՝ Tert.am, Ակնա) է։ Հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ուստի մենք ոչ մի տեղ չենք գնալու, ոչ մի քայլ չենք շարժի ոչ 2021 թվականի մայիսին, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև
Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։Ինչպես փոխանցում են ադրբեջան...
Ալիևը` Արցախի ղեկավարների հետագա ճակատագրի մասին
«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշու...
«Չի կարող Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, ու մենք ստորագրենք». Արմեն Գրիգորյան
Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին. «Ընդդիմության 4 պատգամավոր` Գեղամ Մանուկյ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։