
Հայտնի է քաղաքը, որտեղ բնակիչներն ամենաերկարն են անցկացնում խցանումների մեջ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինն աշխարհի քաղաքների շարքում առաջին տեղն է զբաղեցրել 2023 թվականին խցանումների մեջ բնակիչների անցկացրած ժամանակի քանակով։ Տեղեկությունտ փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճանապարհային երթեւեկության հարցերով TomTom ընկերության տվյալներին:
Ընկերությունը վերլուծել է աշխարհի 55 երկրների 387 քաղաքների ճանապարհներին տիրող իրավիճակը։
TomTom-ի տվյալներով՝ 2023 թվականին Իռլանդիայի մայրաքաղաքի բնակիչները խցանումների ժամանակ կորցրել են 158 ժամ, ընդ որում՝ դժվար երթևեկության դեպքում ճանապարհի վրա ծախսվող ժամանակն ավելացել է 66 տոկոսով՝ երթեւեկության բացակայության իրավիճակի համեմատ, ինչը նույնպես ռեկորդ է դարձել տարբեր քաղաքների շրջանում։
Դուբլինին հաջորդում է Պերուի մայրաքաղաք Լիման (157 ժամ), երրորդ տեղում է Մեխիկոն (152 ժամ):
Իռլանդիայի մայրաքաղաքը Լոնդոնից հետո երկրորդ տեղն Է զբաղեցրել նաեւ 10 կիլոմետր (29,5 րոպե) անցնելու համար անհրաժեշտ ժամանակով եւ պիկ ժամում ամենացածր միջին արագությամբ (25,7 կմ/ժ), հայտնում է ընկերությունը: