Հասարակություն
Երևանում թալանել են Գլխավոր դատախազության նախկին պաշտոնյայի տունը․ տարել են միլիոնավոր դրամներ ու ոսկյա զարդեր
Edita
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Վ․-ն և հայտնել, որ իր բարեկամի տանից գողություն է կատարվել։
Տեղում ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորք Մարաշում գտնվող Արփենիկ Նալբանդյան փողոցի 25 հասցեում գտնվող առանձնատան երրորդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր։
Թալանված տունը պատկանում է 29-ամյա Հարություն Մաղաքյանին, ով նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և այս պահին գտնվում է արտերկրում, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 15 մլն ՀՀ դրամ և մոտ 10 մլն դրամի ոսկյա զարդեր։
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Edita
Վարդենիսում մահացած ավագ լեյտենանտը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցից․ մանրամասներ
Edita
Կարմիր գծերում կայանելու վարձավճարից ազատվելու են բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաները․ մանրամասներ
Edita
Անշարժ գույքի գներն էլ ավելի տեսանելի կդառնան․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Edita