Այս հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ է․ Հաջիզադե
Ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալ և համագործակցել հետաքննության հարցում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալման կապակցությամբ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարության վերաբերյալ տեղական մամուլի հարցին: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոները։
«Բացի այդ, չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բանավոր նոտա է հղել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների հետ նշված անձի համագործակցության հարցը ուսումնասիրելու նպատակով, Ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալ և համագործակցել հետաքննության հարցում: Այդ կապակցությամբ դեսպանատան այդ երկու աշխատակիցներն Ադրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը պատասխանել է Փարիզի քննադատությանը, թե Ֆրանսիայի կառավարությունը, մասնավորապես, պնդել է, որ Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը «կամայական» է։
«Այս անհիմն հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ևս մեկ փորձ է»,- հայտարարել է Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռ...
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...
Հակակոռուպցիոն կոմիտեից՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի ձերբակալման մասին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան ձերբակալվել է կոռուպցիոն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այ...