Արփի Դավոյանը՝ Լոռու մարզպետ նշանակվելու մասին․ ArmLur
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Լոռու մարզպետի պաշտոնն արդեն 6 օր է՝ թափուր է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը դեռ փնտրտուքների մեջ է թեկնածուի մասով, չնայած տարբեր անուններ են շրջանառվում, բայց վերջնական որոշում չունի դեռ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի «սրտի» թեկնածուն այս պաշտոնում Արփի Դավոյանն է, որը ՔՊ վարչության անդամ է, ինչպես նաեւ թիմում Փաշինյանի հավատարիմներից է համարվում: Մեր տեղեկություններով, սակայն, գործադիր տեղափոխվելու միտքը Դավոյանի սրտով չէ, թիմակիցներին ասել է, որ օրենսդիրում է իրեն լավ զգում: ArmLur.am-ը Արփի Դավոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում է Լոռու մարզպետի պաշտոն ստանձնել, իրեն նման առաջարկ արվե՞լ է.
«Ես բամբասանքներ չեմ մեկնաբանում, նման խոսակցություններ տարածողներին պետք է հարցն ուղղել»,-ասաց նա:
Թե ի վերջո ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը՝ առաջիկայում պարզ կդառնա»:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ
Գերմանիան շահագրգռված է ՀՀ-ից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և հակառուսական որոշ այլ քայլերի դիմաց Բեռ...
Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու մասին
Երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին...
Մի շարք մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը․ Զախարովան՝ Խանդանյանի հայտարարության մասին
Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտ...
Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առա...