ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում ՀՀ քաղաքացին ավտոկայանատեղիում սպանել է հայրենակցին. մանրամասներ
Մոսկվայի մարզի ոստիկանները փնտրում են ՀՀ 29-ամյա քաղաքացուն, որը Նիգինսկ քաղաքի ավտոկայանատեղիում սպանել է իր 44-ամյա հայրենակցին։ Նա կրակել է տղամարդու վրա և անհետացել անհայտ ուղղությամբ։
Ինչպես հայտնի է դարձել mk.ru-ին, դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ի երեկոյան Նոգինսկի Տրուդովայա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի մոտ։ Տեսախցիկների տեսագրությունների շնորհիվ քննիչները կարողացել են վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը:
44-ամյա Արմենը (բոլոր անունները փոխված են) և նրա բարեկամուհին ժամանել են ռեստորան, որտեղ կոնֆլիկտ են ունեցել տարեց այցելուի հետ, որին ուղեկցել է 29-ամյա որդին՝ Գեորգը։
Նշվում է, որ շուտով Արմենն ու նրա ուղեկիցը դուրս են եկել ռեստորանից, նստել են մեքենան՝ պատրաստվելով տուն գնալ։ Սակայն մի խումբ ագրեսիվ տղամարդիկ կտրել են նրանց ճանապարհը: Նրանք փորձել են Արմենին դուրս բերել մեքենայից, և երբ դա չի ստացվել, Գեորգը հինգ անգամ կրակել է տղամարդու վրա։ Չորս փամփուշտ դիպել է Արմենի ձախ ոտքին, մեկը՝ մեջքի ստորին հատվածին։ Հարձակվողները հետ են քաշվել նույնքան արագ, որքան հայտնվել են։
Կրակողը նստել է Porsche իր մակնիշի մեքենան և շարժվել անհայտ ուղղությամբ։ Տուժածը կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց։ Նրան ուղեկցել է բարեկամուհին, որն ականատես է եղել հարձակմանը։ Այնուամենայնիվ, նա չի կարողացել բացատրել բժիշկներին, թե ինչ է պատահել: Իսկ մեկ ժամ չանցած՝ Արմենը մահացել է։
Հաղորդվում է նաև, որ կրակողի հարազատները չեն պարզաբանել, թե որն է եղել կոնֆլիկտի պատճառը, և որտեղ է այժմ թաքնվում մարդասպանը։ Սպանության կասկածյալը ձեռնարկատեր է՝ Նոգինսկում նրա անունով ռեստորան է գրանցված։
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադիյի խոսքով՝ սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...