ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են քննարկել աշխատանքը կորցրած ուսուցիչներն ու ԿԳՄՍ նախարարը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են նախարարի հետ հանդիպած ուսուցիչները։
«Մենք նախ խնդրեցինք, որ թույլ տա մեզ մինչև ուսումնական տարվա վերջ աշխատենք, ասեց՝ խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ իրավաբանորեն այդ հարցը լուծել։ Ինչ վերաբերում է բարձագույն կրթություն ստանալուն, ապա նախարարը ասաց, որ պետությունը մեզ կօգնի վճարի հարցում»,- ասել է ուսուցիչներից մեկը։
Նախարարը առաջարկել է նաև այն ուսուցիչներին, որոնք չեն անցել ատեստավորման նվազագույն շեմը, բայց դեռ ուսանող են (սովորում են որևէ ԲՈՒՀ-ում), ժամանակավոր անցնել այլ աշխատանքի։
«Ասաց՝ շրջաբերական կուղարկենք, տեսնենք գրադարաններում, լաբորատորիաններում, որտեղ թափուր տեղեր կան, որ բարձրագույն կրթություն չի պահանջում , կուղղորդենք այնտեղ աշխատելու։ Իսկ երբ արդեն ունենաք բարձրագույն կրթություն կկարողանաք կրկին ատեստացիա անցել ու մասնակցել ուսուցիչների մրցույթներին»,- նշել են ուսուցիչները։
Ուսուցիչների խոսքով, նրանք ընդհանուր առմամբ գոհ են հանդիպումից, կսպասեն մեկ ամիս, եթե հարցը չլուծվի, կրկին կգան նախարարություն։
Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։ Պահանջները լսելու համար նրանցից 3-ին ընդունել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...