ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայում բողոքող ֆերմերներին աջակցել են երեխաները
Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի մոտ ֆերմերները երրորդ օրն է, ինչ բողոքի ակցիա են անցկացնում՝ կառավարության կողմից սուբսիդիաները նվազեցնելու ծրագրերի պատճառով։ Ի նշան համերաշխության՝ Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչները նրանց սնունդ են բերում։ Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։
Բրանդենբուրգյան դարպասի հարակից փողոցում ցույցի մեկնարկից հետո երթեւեկությունը սահմանափակվել է: Սկզբում մոտ վեց հարյուր ֆերմերներ տրակտորներից և այլ գյուղատնտեսական տեխնիկայից ու մեքենաներից մի մեծ շղթան էին կազմել։ Ֆերմերներից ավելի քան 50-ը շարունակում են բողոքի ակցիան։
Մայրաքաղաքի անհանգստացած բնակիչները պարբերաբար մեքենաներով մոտենում են ցուցարարներին՝ նրանց սնունդ հանձնելու նպատակով, ովքեր արդեն երկու անգամ գիշերել են զրոյական ջերմաստիճանի պայմաններում: Բողոքող ֆերմերներին աջակցել են նույնիսկ երեխաները: Հրապարակվել են անգամ կադրեր:
Բեռլինցիները վերջին օրերին բավական հաճախ են ցույց տալիս իրենց համերաշխությունը ֆերմերներին, ովքեր մտադիր են փողոցում մնալ մինչև հունվարի 15-ը, երբ կկայանա ամենամեծ ցույցը և կավարտվի յոթնօրյա գործադուլը։ Տրակտորների և մեքենաների գտնվելու վայրը համաձայնեցվել է մայրաքաղաքի ոստիկանության հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...