
Միլիոնավոր դոլարների կոռուպցիա՝ Ուկրաինայի զինված ուժերում

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներքին աուդիտը բացահայտել է կարճ ժամանակահատվածում կատարված ավելի քան 10 միլիարդ գրիվնայի (մոտավոր 27 միլիոն ԱՄՆ դոլար) խախտումներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք (Պաշտպանության նախարարության ներքին աուդիտ և պաշտպանության նախարարության նորացված գլխավոր տեսչություն-խմբ.) արդեն հայտնաբերել են բազմաթիվ խախտումներ՝ վերջին չորս ամիսների ընթացքում ավելի քան տասը միլիարդ գրիվնայի չափով, որոնք կատարվել են ավելի վաղ»,- գրել է նա։
Նախօրեին Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն հայտնել էր, որ Ուկրաինայում նոր քրեական գործ է հարուցվել պաշտպանության նախկին փոխնախարարի և գերատեսչության վարչության պետի դեմ։ Նրանք մեղադրվում են զրահաբաճկոններ գնելիս գրեթե 950 միլիոն գրիվնա (ավելի քան 25 միլիոն դոլար) վատնելու մեջ: