Այս ամենը գիշերն ինձ արթուն է պահում․ Միշել Օբամա

Միշել Օբաման պնդում է, որ ինքը «սարսափում է» 2024 թվականի ընտրությունների արդյունքներից, և դա նրան «արթուն է պահում գիշերը». նախկին առաջին տիկինը կրկնում է Բայդենի խոսքերը՝ ասելով, որ ժողովրդավարությունը վտանգի տակ է։ Նախկին առաջին տիկին Միշել Օբաման մեկ ժամ տևողությամբ հարցազրույց է տվել On Purpose փոդքասթեր Ջեյ Շեթիին։ Տեղեկությունը փոխանցում է Daily Mail-ը։


Այն բաների թվում, որոնք Օբաման ասում էր, որ իրեն գիշերը արթուն են պահում, 2024 թվականի ընտրություններն էին:


«Ի՞նչ է լինելու այս հաջորդ ընտրություններում։ Ես սարսափում եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, քանի որ մեր առաջնորդները կարևոր են»,- ասել է Օբաման:


Նախքան 2024 թվականի ընտրությունները հիշատակելը, Օբաման ասաց, որ ինքը նաև վախենում է պատերազմից «չափազանց շատ տարածաշրջաններում», արհեստական ինտելեկտից, կլիմայի փոփոխությունից, կրթությունից և այն մարդկանցից, ովքեր չափազանց շատ ժամանակ են ծախսում հեռախոսների վրա:


«Ես նկատի ունեմ, որ այս ամենը գիշերն ինձ արթուն է պահում»,- ասել է Օբաման: