2024 թվականը ռեկորդային՝ ամենաշոգ տարին կլինի պատմության մեջ

2024 թվականը կարող է գերազանցել 2023 թվականի ռեկորդը և դառնալ ամենաշոգը դիտարկումների ողջ պատմության ընթացքում գլոբալ տաքացման և Էլ-Նինյո բնական ֆենոմենի ֆոնին ջերմաստիճանի բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Այսպիսով, 2023 թվականին միջին ցուցանիշը մոտ 1,4 աստիճան Ցելսիուսով բարձր էր, քան նախաարդյունաբերական դարաշրջանում (մինչև 18-րդ դար)։ Ըստ փորձագետների նախնական գնահատականների՝ այս տարի ջերմաստիճանը կբարձրանա 1,3-1,6 աստիճանով:


«Առաջին հերթին, իհարկե, կլիմայի փոփոխությունն է մեղավոր։ Հանածո վառելիքի այրումը մեծացնում է մթնոլորտում ջերմոցային գազերի քանակը, ինչը հանգեցնում է միջին գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը»,- բացատրվում է հոդվածում:


Գիտնականները տեղի ունեցածի մեկ այլ նշանակալի պատճառ են անվանում Էլ-Նինյոն՝ բնական երեւույթ, որը բնութագրվում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեսին ջերմաստիճանի աննորմալ բարձրացմամբ։


Ինչպես գործակալությանը հայտնել է օվկիանոսի մոդելավորման ոչ առևտրային կազմակերպության մասնագետ Ուլա Հիդը՝ որքան երկար է տևում Էլ-Նինյոն, այնքան ավելի տաքանում են Խաղաղ օվկիանոսը և օդը վերևում:


Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության մասնագետ Մայքլ Մաքֆեդենը պարզաբանել է, որ Էլ-Նինյոյին մի քանի ամիս է պահանջվում գագաթնակետին հասնելու համար, ուստի հնարավոր է ուշացում Խաղաղ օվկիանոսի տաքացման և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման միջև:


«Այլ կերպ ասած, Էլ-Նինոյի երկրորդ տարին ավելի թեժ կլինի, քան առաջինը»,-նշում է Bloomberg-ը:



Քաղաքականություն

Պատահարներ