Հայտնաբերվել է թռիչքի ընթացքում պոկված ինքնթիռի դուռը. մանրամասներ
ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքում հայտնաբերվել է Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռի մի մասը, որը պոկվել է երեք օր առաջ թռիչքի ժամանակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB):
Ըստ NTSB-ի ներկայացուցչի, Բոբ անունով դպրոցի ուսուցիչը Պորտլենդում իր տան բակում հայտնաբերել է ֆյուզելաժի դուռը և իր «հայտնագործությունը» հայտնել գործակալությանը:
Հաղորդվում է, որ դաշնային հետաքննիչները հանրության օգնությունն էին խնդրում անջատված դուռը գտնելու հարցում և նախատեսում էին ուղղաթիռներ կամ անօդաչու սարքեր օգտագործել այն որոնելու համար: NTSB-ն բացատրել է, որ անհայտ կորած մասի հայտնաբերումը հիմնական հուշումներ կներկայացնի այն մասին, թե ինչու է այն պոկվել ինքնաթիռից:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Alaska Airlines-ին պատկանող Boeing 737-9 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդում, քանի որ թռիչքի ժամանակ օդանավից պոկվել է ֆյուզելյաժի մի հատվածը: Թռիչքի ընթացքում ինքնաթիռի մի մասի պոկվելուց հետո` ավիաընկերությունը հրաժարվել Է դրանցից:
Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...
Զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա. «Հրապարակ»
Հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ողբերգական դեպք է եղել: Այս մասին հաղորդում է «Հրապարակ»-ը։Ժամկետային...
Մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագ...