Ադրբեջանի ՊՆ նախկին փոխնախարարը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման մեջ

Ադրբեջանի Զինված ուժերի հանգուցյալ գեներալ, երկրի պաշտպանության փոխնախարար Ֆուադ Մամեդովը մեղադրվում է 15 մլն մանաթի (9 մլն դոլար-խմբ.) գողության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում տալով  Բաքվի ռազմական դատարանին։


 «Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ, հանգուցյալ գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովի քրեական գործով դատավարությունը սկսվել է հանրային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման մեղադրանքով։ Ըստ դատախազի հրապարակած մեղադրական եզրակացության` գեներալ Մամեդովը երկու պաշտոնատար անձանց հետ համաձայնությամբ հափշտակել է մոտ 15 մլն մանաթի չափով պետական ​​միջոցներ։ Այս գործով իրավահաջորդ է ճանաչվել Ֆուադ Մամեդովի որդին»- նշում է լրատվամիջոցը։


 Գեներալ Ֆուադ Մամեդովը մահացել է սրտի անբավարարությունից 2020թ.-ին։