ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդում բնակիչներին առաջարկել են տարհանվել
Ուկրաինայի հետ սահմանակից ռուսական Բելգորոդի իշխանությունները առաջարկել են բնակիչներին տարհանվել՝ ուկրաինական կողմի ինտենսիվ հրետակոծություններից հետո, որոնց հետևանքով անցած գիշեր երեք մարդ է վիրավորվել։ Տեղի դպրոցները որոշել են երկարաձգել ձմեռային արձակուրդները։
Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի բնակիչները, ովքեր ցանկանում են տարհանվել հրետակոծության պատճառով, պետք է տեղեկացնեն իշխանություններին, որից հետո կտեղափոխվեն Ստարի Օսկոլ և Գուբկին քաղաքներ:
Նա խոստացել է, որ տարհանվել ցանկացողները կլինեն «բավականին հարմարավետ պայմաններում, տաք և ապահով սենյակներում»։
«Դուք այնտեղ կմնաք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- վստահեցրել է Գլադկովը։
Զուգահեռ Կիևը հարվածներ է հասցրել Ղրիմի ուղղությամբ, որոնց նպատակն է վերադարձնել 10 տարի առաջ բռնակցված թերակղզին։ Ուկրաինական զինուժը հայտարարում է, թե վերջին ռազմական գործողությունները հաջող են ընթացել, Ղրիմում խոցվել է առնվազն մեկ ռուսական հրամանատարական կետ։ Ռուսական կողմն իր հերթին ակտիվացրել է հարվածները՝ թիրախավորելով ուկրաինական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։
Հաղորդվում է, որ Բելգորոդի մարզի Շեբեկինոյում օդային տագնապի ազդանշաններ են հնչում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգարանի պատին թափանցիկ պատուհան մի' դրեք, հինգ ամիս ա էդ եմ ասում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը
Համացանցում հրապարակվել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեների կադրերը: Իրանի Իսլամական հեղափոխությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30 նոր ավտոբուսներն այս պահին Փոթիի նավահագիստ են տեղափոխվում. Կոստանյան
Ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:«Երևանի ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում. պարեկները ֆիքսելու են ցանկացած իրավախախատում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում նախատեսում են իր...