Սրանք են հիմնական սկզբունքները, որոնց շրջանակներում պատրաստ ենք ապաշրջափակումը կազմակերպել. ԱԽ քարտուղար
Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների շուրջ, հիմա հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն իր համաձայնությունը նաև հրապարակային հաստատի։ Այս մասին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է պնդել, որ ապաշրջափակվող յուրաքանչյուր ենթակառուցվածք պետք է լինի տվյալ երկրի սուվերենության, իրավազորության ներքո, և ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
«Սրանք են հիմնական սկզբունքները, որոնց շրջանակներում պատրաստ ենք ապաշրջափակումը կազմակերպել և աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը շարունակելու է աշխատել ընդհանուր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ»,- մանրամասնեց ԱԽ քարտուղարը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորում է այն հանգամանքը, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում Հայաստանի և Իրանի դիրքորոշումները համընկնում են։ Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում, այս սկզբունքների պահպանմամբ, հնարավոր է տարածաշրջանում հավելյալ կայունության և խաղաղության հասնել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ. «Հետք»
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նա...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...
Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին
Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհ...