Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին
Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհրդային քարտեզները։ Այս մասին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բանակցությունները շարունակվում են, և հույս ունենք, որ այս ուղղությամբ մենք կկարողանանք հաջողության հասնել»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե Ադրբեջանն ավելի վաղ կատեգորիկ «ոչ» է ասել հայկական կողմի առաջարկին։
Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել, թե Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած վերջին տեքստում ինչպիսի փոփոխություններ կան, որոնց Ադրբեջանը դրական է արձագանքել։ Մասնավորապես Ադրբեջանը նշել էր, որ մեծ առաջընթաց կա, և վերջին առաջարկը տարբերվում է նախորդներից, բազմաթիվ կետեր կան, որոնք ընդունելի են իրենց համար։
«Սրա մասին կխոսենք հետագայում, երբ խաղաղության պայմանագրի շուրջ ավելի հստակ առաջընթացներ կունենանք։ Բանակցություններն այն իմաստով, որ տեքստեր են փոխանակվում, ընթանում են։ Հուսանք՝ ավելի առարկայական քննարկումների հնարավորություն շուտով կլինի, և դրանց արդյունքում ավելի հստակ հրապարակային կխոսենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք առաջիկայում հայ-ադրբեջանական բանակցություններ սպասվում են, Գրիգորյանը նշեց՝ Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնել է, այժմ սպասում են գործընկերների արձագանքին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ. «Հետք»
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նա...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...
Սրանք են հիմնական սկզբունքները, որոնց շրջանակներում պատրաստ ենք ապաշրջափակումը կազմակերպել. ԱԽ քարտուղար
Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների շուրջ, հիմա հայկական կողմն ակնկ...