
Ճրագալույցի պատարագն անցկացրել է Արցախի թեմի առաջնորդը. ներկա են եղել նաև Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվեց ճրագալույցի պատարագ, որին մասնակցել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի օրենսդիր ու գործադիր մարմինների տարբեր պաշտոնյաներ:
Պատարագին ներկա էին նաև հարյուրավոր արցախցիներ:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ պատարագից առաջ Սամվել Շահրամանյանը չի պատասխանել Արցախի կարգավիճակի, արցախցիների հետագա վերադարձի հետ կապված «Ազատության» հարցերին: Հարցազրույցից խուսափել են նաև Վեհափառ հայրապետը, պատարագին մասնակցող արցախցի պաշտոնյաները: