
Ավիաընկերության ուղևորներն ավելի քան 10 ժամ չեն կարողանում թռչել Մոսկվայից

Nordwind Airlines-ի ուղեւորները չեն կարող ավելի քան 10 ժամ թռչել Մոսկվայից Վենեսուելա: Նրանց երկու անգամ ինքնաթիռ են հրավիրել, բայց թռիչքները հետտաձգվել են։ Ընդհանուր ուշացումը կարող է գերազանցել 15 ժամը:
SHOT տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Շերեմետևից Պորլամար չվերթը պետք է մեկներ 03:05-ին: Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ուղևորներն անցել են Boeing 777-200 ինքնաթիռ, զբաղեցրել իրենց տեղերը և պատրաստվել 14-ժամյա թռիչքի: Ինքնաթիռը մի քանի մետր է անցել թռիչքուղու ուղղությամբ, որից հետո տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է տերմինալ: Դրանից հետո թռիչքը հետաձգվել է մինչեւ ժամը 12:30: Այս պահին ճանապարհորդներին կրկին հրավիրել են ինքնաթիռ, բայց ինքնաթիռը կրկին ոչ մի տեղ չի թռչել։
Ինչպես տելեգրամյան ալիքին պատմել են ուղևորները`այժմ զբոսաշրջիկները սպասում են պահեստային ինքնաթիռի, որը թռչում Է Կուբայից, նրանցից ոմանք նույնիսկ ցանկանում են հրաժարվել ուղևորությունից: