Ամերիկյան Eisenhower ատոմային ավիակիրը մտել է Կարմիր ծով
Ամերիկյան USS Dwight Eisenhower ատոմային ավիակիրը մտել է Կարմիր ծով: Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։
Նշվում է, որ նախկինում ավիակիրը գտնվում էր Ադենի ծոցում։
Բացի ավիակիրից, որը կրում է 48 F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ, խմբում ընդգրկված են USS Philippine Sea կառավարվող հրթիռային հածանավը, USS Gravely, USS Stethem, USS Carney և USS Mason և USS Laboon կործանիչները։ Խումբը ներգրավված է «Բարգավաճման պահապան» բազմազգ օպերացիայի մեջ՝ պաշտպանելու նավերը և հակազդելու Կարմիր ծովում Եմենի հուսիթների հարձակումներին:
Միացյալ Նահանգները և ևս 11 երկրներ Եմենի հուսիթներից պահանջել են դադարեցնել Կարմիր ծովում ռազմական և առևտրային նավերի վրա հարձակումները և զգուշացրել են նման հարձակումների հետևանքների մասին: