2024 թվականը լինելու է պատերազմի տարի. Իսրայելի բանակ
2024 թվականը Իսրայելի համար կլինի «ռազմական գործողությունների տարի». Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։
«2024 թվականը լինելու է պատերազմի տարի, և այժմ կան քաղված դասեր, որոնք մեզ թույլ կտան ավելի լավ կռվել բոլոր ճակատներում»,- ասել է նա։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդների, այդ թվում՝ երեխաների, տարեցների և կանանց գերեվարմամբ։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց պատասխան հարվածներ հասցնել Լիբանանի և Սիրիայի որոշ տարածքների ուղղությամբ, որից հետո հայտարարեց անկլավում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանանի Արևմտյան ափին:
Նմանատիպ հոդվածներ
Քադիրովն ԱՄՆ–ին առաջարկել է իր հարազատների և ձիերի վրայից հանել ամերիկյան պատժամիջոցները ուկրաինացի գերիների դիմաց
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջարկել է ազատ արձակել գերի ընկած ուկրաինացի զինվորականներին՝ իր ընտանիքի անդամների ն...
Մեկ օրում երկրորդ սպանությունը՝ Վարդենիսում. հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սա...
ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս. քննարկել են այսօր տեղի ունեցած միջադեպերը. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանա...
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների կարգավիճակը՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցագործության դեպքում
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյ...