Ամանորի գիշերը Արեգակի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել
Ամանորի գիշերը Արեգակի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել, որը սակայն Երկրի վրա չպետք է որևէ երևույթ առաջացնի։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում:
Բռնկումը ներկայիս արեգակնային ցիկլի առաջին հզոր պայթյունն է։
«Պայթյունը մոտավորապես 2 անգամ ավելի հզոր է, քան այս ցիկլի նախորդ ռեկորդային իրադարձությունները։ Ըստ նախնական դասակարգման՝ բռնկումին տրվել է X5.0 բալ։ Նախկինում ամենաուժգին բռնկումը կազմել է X2.8 բալ»,- ասվում է զեկույցում։
Գիտնականների պարզաբանմամբ, պայթյունի պատճառը արեգակնային պսակում մագնիսական և էլեկտրական էներգիայի կուտակումն է եղել` արեգակնային բծերի շարժման արդյունքում։ Հաղորդվում է, որ բռնկումը կանխատեսելն անհնար է եղել, քանի որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Արեգակի հեռավոր կողմում և անտեսանելի է երկրային գործիքների համար:
Լաբորատորիայի աշխատակիցները չեն բացառել, որ մինչ Արեգակի տեսանելի կողմը հասնելը այս շրջանն արդեն մի քանի խոշոր պայթյուններ է առաջացրել իր հակառակ կողմում, որոնք թաքնված են մնացել երկրային գործիքներից։ Այս դեպքում պայթյունների շարքը կարող է շարունակվել առաջիկա օրերին։
Ընդգծվում է, որ բռնկման ազդեցությունը մեր մոլորակի վրա լիովին բացառված է, քանի որ այն տեղի է ունեցել Արեգակի արևելյան եզրին՝ Արև-Երկիր գծից զգալի հեռավորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել:Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գր...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...