Տոն օրերին ալկոհոլային թունավորումներ են գրանցվել 10-15 տարեկան երեխաների մոտ
Չնայած այն փաստին, որ ամանորյա տոներին ընդառաջ բազմաթիվ մասնագետներ բազմիցս հորդորում են, խորհուրդներ են տալիս, թե ինչպես տոնական օրերին խուսափել հնարավոր վնասվածքներից և զանազան թունավորումներից, այնուամենայնիվ, տոնական այս օրերին արդեն իսկ արձանագրվել են ինչպես թունավորման, այնպես էլ պայթուցիկներից, հրավառությունից և ճայթուկներից վնասվածքների դեպքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Համալսարանական հիվանդանոցային համալիրներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ` տարաբնույթ գանգատներով:
Մասնավորապես` «Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմած պացիենտների վնասվածքների մեծ մասի համար հիմք են հանդիսացել պայթուցիկները, որից տուժել է թվով 5 քաղաքացի, նրանցից 2-ի մոտ եղել է ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, իսկ 2 պացիենտի մոտ արձանագրվել է պատռված վերք, 1-ի մոտ` մատի վնասվածք:
«Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին արդեն իսկ դիմել է մեկ քաղաքացի, ում մոտ հրավառության պատճառով վնասվածք է արձանագրվել: Տոնական այս օրերին գրանցվել է 18 թունավորման դեպք, որից 5-ը շմոլ գազից, 5-ը քիմիական թունավորում և ևս 8-ը ալկոհոլային թունավորմամբ են ընդունվել: Հատկանշական է, որ ալկոհոլային թունավորումները գրանցվել են 10-15 տարեկան անչափահաս երեխաների մոտ` մեկ 10 տարեկան, երկու 16 տարեկան և երեք 15 տարեկան»,-տեղեկացրել է նա:
Արմեն Մուրադյանը իր գրառումը զրափակել է. «Սիրելի հայրենակիցներ մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել արտակարգ պատահարների թիվը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ ողբերգական հետևանքներից: Հոգ տարեք Ձեր և ձեր հարազատների մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել:Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գր...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...