
Որքան է ՌԴ-ի Կիևին հասցրած ամենամահաբեր զանգվածային հարվածի զոհերի թիվը

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Կիևի վրա ամենամահաբեր հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորվել է 29 մարդ։
Դեկտեմբերի 29-ին Կիևին Ռուսաստանի հասցրած զանգվածային հարվածի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել հիվանդանոցում։ Ընդհանուր առմամբ, զոհվել է 30 մարդ:
Դեկտեմբերի 29-ի հարձակման ընթացքում ռուսական ուժերը 158 անօդաչու թռչող սարք և հրթիռ են արձակել ամբողջ Ուկրաինայի տարածքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150-ը։
Իշխանությունները Ռուսաստանի գրոհն անվանել են պատերազմի սկզբից Ուկրաինայի մայրաքաղաքի համար զոհերի քանակով ամենամեծը։
Դեկտեմբերի 28-ի երեկոյից Ռուսաստանը զանգվածաբար գրոհել է Ուկրաինան կամիկաձե անօդաչուներով, իսկ դեկտեմբերի 29-ի գիշերվանից՝ հրթիռներով։