Ինչո՞ւ Վեհափառի ուղերձը չի հեռարձակվել Հանրային հեռուստաընկերությամբ․ պարզաբանում
Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը։ Այդ մասին ասվում է Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունում։
«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։
Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։
Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։ Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։ Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։
Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի համագործակցության վրա», - նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք,որ ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ, ինչպես ամեն տարի է եղել,:Ըստ հաղորդագրության՝ փոխարենը Հ1-ն առաջարկել է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը «Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց»։
«Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր», - ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոկայանատեղիներում կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է. ովքեր են ազատված վճարից
Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ...
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել:Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գր...
Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել. ArmLur
ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հա...
«Ես խնդրում եմ ազատել ինձ». Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել
Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի դատարանը այսօր նիստ է անցկացրել որոշման բողոքարկման վերաբերյալ:Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա...