ԱՄՆ–ն գաղտնի համաձայնագիր է կնքել Կատարի հետ
ԱՄՆ-ն և Կատարը գաղտնի երկարաձգել են Մերձավոր Արևելքի խոշորագույն Էլ Ուդեյդ ավիաբազայում ամերիկացի զինծառայողների տեղակայման մասին պայմանագիրը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը` հղում անելով ամերիկացի 3 ռազմական պաշտոնյայի ու ևս մեկ իրազեկ աղբյուրի։
«ԱՄՆ–ն գաղտնի համաձայնագիր է կնքել, որը ևս տասը տարով երկարացնում է նրա ռազմական ներկայությունը Կատարի խոշոր ռազմակայանում», - գրում է գործակալությունը:
Խոսքը Դոհայից հարավ-արևմուտք ընկած անապատում գտնվող Էլ Ուդեյդ ավիաբազայի մասին է, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ խոշորագույն ռազմակայանն է և կարող է տեղավորել ավելի քան 10 հազար ամերիկացի զինվորականի:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Կարմիր ծովի և Ադենի ծոցի պաշտպանության համար «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողություն է սկսվել Եմենի հուսիթների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին: Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած գործողությանը միացել է ավելի քան 20 երկիր:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Արդյոք Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը. մանրամասնում է Իրանի ԱԳ նախարարը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակա...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...
ՌԴ-ն չի խանգարում ԱՄՆ-ին` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միլլեր
Ռուսաստանը չի խանգարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված` ԱՄՆ դիվանագիտական ջանքերին:...