Ղազախստանը «Թալիբանը» հանել է արգելված կազմակերպությունների ցուցակից
Ղազախստանի իշխանությունները որոշել են «Թալիբանը» հանել արգելված կազմակերպությունների ցանկից։ Այս մասին Kazinform գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։
Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ 2021 թվականին թալիբների կողմից Աֆղանստանում լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո շարժումը փորձում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել տարբեր երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ և ակտիվորեն առևտրային հարաբերություններ է կառուցում իր ամենամոտ հարևանների հետ։ .
Հարցին, թե ինչո՞ւ է կայացվել այս որոշումը, նա պատասխանել է. «Ղազախստանը պարբերաբար ստուգում է Ղազախստանի Հանրապետությունում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ազգային ցուցակը՝ այն թարմացնելու նպատակով։ Այս գործընթացի շրջանակներում որոշում է ընդունվել ՄԱԿ-ի պրակտիկայի համաձայն թալիբներին դուրս թողնել դրանից։ Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձեւերի համաձայն՝ «Թալիբան» շարժումը ներառված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցանկում»։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...
Սանոսյանն անդրադարձել է 8 գյուղերի վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին
Մեզ հետ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում հատկապես ՀՀ-ում տարբեր բանկային դ...