Արգենտինայի նորընտիր նախագահը մերժել է Վլադիմիր Պուտինին և Սի Ցզինպինին

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը մերժել է ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) անդամ դառնալու հրավերը: Այս մասին հաղորդում է Infobae պորտալը։


«Խավիեր Միլեյը մի քանի օր առաջ պաշտոնական նամակներ է ուղարկել Սի Ծինփինին և Վլադիմիր Պուտինին, որոնցում հայտնել է Արգենտինայի՝ ԲՐԻԿՍ-ի բազմակողմ ֆորումից դուրս գալու մասին»,- ասվում է հրապարակման մեջ։


Այս որոշման մասին պետության ղեկավարը տեղեկացրել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հարավային Աֆրիկայի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսային։


Ինչպես նշել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Արգենտինան դադար է վերցրել ԲՐԻԿՍ-ին միանալու հարցում։


Միլեյը բազմիցս հայտարարել էր, որ իր արտաքին քաղաքականության մեջ մտադիր է կենտրոնանալ Վաշինգտոնի հետ կապերի, այլ ոչ թե ԲՐԻԿՍ-ի երկրների վրա։ Նրա խոսքով՝ Բուենոս Այրեսը պետք է հրաժարվի պեսոյից և միանա այն երկրներին, որոնք օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես իրենց պաշտոնական արժույթ, ինչպես նաև վերացնի Կենտրոնական բանկը և մի քանի նախարարություններ՝ կրճատելով պետական ապարատը։