
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սոբյանինի ընկերներն ու պատգամավորների երեխաները չեն պատժվել «մերկ երեկույթի» համար․ նոր մանրամասներ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ընկերներն ու պատգամավորների երեխաները չեն պատժվել «մերկ երեկույթի» համար։ Այս մասին գրում է Московский Телеграф տելեգրամյան ալիքը։
«Վրդովված հայրենասերներն ու ուժայինները, չգիտես ինչու, ուշադրություն չեն դարձրել Օլգա Կարպուտին, որը երեկույթին ներկա էր մերկ հանդերձանքով։ Նա Capital Group-ի համասեփականատեր Պավել Տյոյի կինն է, ով Սոբյանինի սիրելի կառուցապատողն է:
Նրանք «մոռացել են» նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի դստեր՝ Քսենյա Չիլինգարովայի մասին։
Ինչո՞ւ նրանք չեն չեղարկվում, չեն որոնվում, կայքերը կամ հաշիվները չեն արգելափակվում»,- գրել է տելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի կայքն արգելափակվել էր՝ «մերկ երեկույթին» մասնակցելու համար, ինչի համար Կիրկորովը նույնպես ներողություն է խնդրել։
Հիշեցնենք՝ բլոգեր Նաստյա Իվլեևան դեկտեմբերի 20-ին երեկույթ էր կազմակերպել ակումբում։ Ըստ դրես-կոդի՝ հյուրերը պետք է կիսամերկ ներկայանային։ Միջոցառմանը ներկա են եղել Քսենիա Սոբչակը, Օլգա Օռլովան, Ֆիլիպ Կիրկորովը, Գլյուկոզան, Լոլիտա Միլյավսկայան, Օքսանա Սամոյլովան, ռեփեր Vacio-ն և Ջիգանը: Այնուհետեւ բլոգերին քննադատել են երեկույթի «անկեղծ» թեմատիկայի համար։ Իվլեեւան միջոցառման համար հրապարակավ ներողություն է խնդրել։