Մեսսիի պատմական ցուցանիշը. Ընդամենը մեկ գոլ
Արգենտինայի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին հավասարվել է գերմանացի Միրոսլավ Քլոզեի ռեկորդին աշխարհի առաջնությունների պատմության մեջ խփած գոլերի քանակով։ Այսօր առավոտյան Ալժիրի դեմ աշխարհի առաջնության մեկնարկային խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալով՝ արգենտինացի Մեսսին եզրափակիչ փուլերում հասավ 16 գոլի սահմանագծին։ Մնացել է ընդամենը մեկ գոլ, և Մեսսին միանձնյա կզբաղեցնի առաջին տեղը՝ գրանցելով նոր պատմական ցուցանիշ:
Մեսսին ունի բոլոր հնարավորությունները մեծացնելու իր գոլերի քանակը, քանի որ Արգենտինան գտնվում է լիովին հաղթահարելի խմբում՝ Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի հետ միասին։
Ի դեպ, մինչ այս Մեսսին նոր պատմական ցուցանիշ է գրանցել դառնալով պատմության մեջ առաջինը, որը խաղացել է աշխարհի վեց առաջնություններում: Նշել էինք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Մեսսին Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Ալժիրի թիմի դեմ առաջին խաղում: Դրանից առաջ նա արգենտինացին մասնակցել էր 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններին։ Կատարում կայացած ԱԱ-2022-ին նա իր երկրի ազգային հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ։
Նմանատիպ հոդվածներ
Սարսափազու իրավիճակ Թուրքիա-Հայաստան խաղից առաջ. Չանչարևիչ
Հայաստանի ազգային հավաքականի սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերհիշել է Թուրքիա — Հայաստան արտագնա հանդիպմանն առնչվող...
Արման Ծառուկյանը միլիոնավոր դոլարներ է շահել Գեյջիի հաղթանակով
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել «UFC Freedom 250...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
Մայք Թայսոնը՝ Ներքին Չարբախում
Լեգենդար բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հյուրընկալել է այս օրերին Երևանում գտնվող հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնին: Այս մ...