Խնդրում եմ ողորմացեք ինձ․ Պեսկովը՝ բլոգեր Իվլեևայի կազմակերպած «մերկ» երեկույթի մասին
Կրեմլում գնահատական չեն տվել սկանդալին, որը ծագել է բլոգեր Անաստասիա Իվլեեւայի կազմակերպած «մերկ» երեկույթի շուրջ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է քննարկել այդ թեման ճեպազրույցի ժամանակ: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Խնդրում եմ ողորմացեք ինձ, եկեք մնանք այն միակ մարդիկ, ովքեր դա չեն քննարկում»,- ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդար է սկանդալից հետո արտիստների «չեղարկումը»:
Հիշեցնենք՝ բլոգեր Նաստյա Իվլեևան դեկտեմբերի 20-ին երեկույթ էր կազմակերպել ակումբում։ Ըստ դրես-կոդի՝ հյուրերը պետք է կիսամերկ ներկայանային։ Միջոցառմանը ներկա են եղել Քսենիա Սոբչակը, Օլգա Օռլովան, Ֆիլիպ Կիրկորովը, Գլյուկոզան, Լոլիտա Միլյավսկայան, Օքսանա Սամոյլովան, ռեփեր Vacio-ն և Ջիգանը: Այնուհետեւ բլոգերին քննադատել են երեկույթի «անկեղծ» թեմատիկայի համար։
Իվլեեւան միջոցառման համար հրապարակավ ներողություն է խնդրել։
Այսօր Mash տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ հարկատուները Իվլեևայի մոտ 137 միլիոն ռուբլու պարտքեր են հայտնաբերել։ Հաղորդվում էր նաև բլոգերի գրասենյակներում խուզարկությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...