«Դա չի կարող մեզ անհանգստություն չպատճառել»․ Լավրովը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին
Այս տարի Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ երկրների հետ։ Այս տարի Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների։ Շարունակում է իր զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, Հանրապետության զինվորականները վերապատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք պետություններում։ Դա չի կարող մեզ անհանգստություն չպատճառել»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՏԱՍՍ–ին տված տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «դա չի կարող մեզ անհանգստություն չպատճառել»։
«Մենք բազմիցս հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ ՆԱՏՕ–ի իրական նպատակն է տարածաշրջանում ամրապնդել իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր և տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար։ Հուսով եմ՝ Երևանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել՝ «կարմիր գծերը» պետք է չլինեն. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասու...