Ինչ են քննարկել Իրանի և ՌԴ-ի արտգործնախարարները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններներում գրանցած առաջընթացը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի իշխանություններին։
«Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները, երկկողմ համագործակցությունը և երկու երկրների հարաբերությունները»,- գրում է գործակալությունը։
Խոսելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Աբդոլլահյանը ողջունել է առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում։ Նա ընդգծել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Ըստ իրանական կողմի՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Իրանի տարածքային ամբողջականությունը և մտադիր չէ փոխել իր դիրքորոշումն այս հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է»․ Սերգեյ Լավրով
Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանին և ընդհանրապես Հարավային Կովկասին, նրանց խնդիր...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...