ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի նոր ակցիա՝ Բելգրադում
Բողոքի նոր ակցիա՝ Բելգրադում։
Ցուցարարներ Բելգրադում փակել են պետական կառավարման նախարարության շենքի դիմաց գտնվող փողոցը: Բելգրադի կենտրոնում հավաքվել են շարժման ակտիվիստները, ովքեր իրենց անվանում են «Ուսանողներն ընդդեմ բռնության»: Մի քանի հարյուր մարդ սուլոցներով ու դուդուկներով արգելափակել է երթևեկությունը Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում։
Նրանք բերել էին «ընտրական գողության» մասին կարգախոսներով և «պայքար» շարժման խորհրդանիշներով պաստառներ։ Շարժման ակտիվիստները սուլում են, փչում դուդուկներն ու թակում կաթսաները, կարգախոսներ վանկարկում իշխանությունների դեմ։ Ավելի վաղ նրանք երկրի իշխանություններից պահանջել էին հրապարակել անցած խորհրդարանական և մունիցիպալ ընտրությունների ընտրողների ցուցակները:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելգրադում անկարգություններ էին տեղի ունեցել, որոնք նախաձեռնել էին «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները: Կիրակի օրը նրանք եկել են քաղաքապետարանի մոտ, փակել հարակից փողոցը, ծեծել ապակիները և սալահատակի կտորներ նետել շենքի դռներն ու պատուհանները։
Ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել և ցրել ցուցարարներին։ ՆԳՆ տվյալներով՝ ցույցերի ժամանակ տուժել է 8 ոստիկան, ձերբակալվել է 38 մարդ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը տեղի ունեցածի կապակցությամբ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի շտապ նիստ: Պետության ղեկավարը ազգին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Բելգրադում բողոքի ցույցերը Սերբիային ինքնուրույնությունից եւ ինքնիշխանությունից զրկելու փորձ են, սակայն հեղափոխության մասին խոսք չի գնում:
Նա նաև հայտնել է, որ գործընկեր երկրները նախազգուշացրել են սերբական իշխանություններին նախապատրաստվող ակցիաների մասին: