Եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների մեծ մասում տեղացել են տեղումներ, լեռնային շրջաններում եղել է ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է, 4-7 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33 մ/վրկ, 26-ին՝ 14-17 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 25-ի գիշերը եղել են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 25–ի ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՌՀ-ն պատասխանել է ՌԴ դեսպանությանը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատում է նաև որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՊՆ ռազմական ոստիկանությանը 2023–ին մեծ քանակի ռազմամթերք է հանձնվել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում բնակչության շրջանում տարել է բացատրական աշխատանքներ և օպերատիվ միջ...
ՀՀ-ում 2024 թ–ին գազի սակագինը կփոխվի՞. «Գազպրոմ Արմենիա»-ն մանրամասնում է
«Գազպրոմ Արմենիան» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմի` բարձրացնելու 2024 թ. գազի սակագինը։ Այ...
ՀՀ–ում վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամկետը
2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն վարժական հավաքներ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կա...