ՀՀ–ում վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի է ժամկետը
2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն վարժական հավաքներ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:
Նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
Հավաքների ապահովման համար 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում 2024 թ–ին գազի սակագինը կփոխվի՞. «Գազպրոմ Արմենիա»-ն մանրամասնում է
«Գազպրոմ Արմենիան» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմի` բարձրացնելու 2024 թ. գազի սակագինը։ Այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սա օնլայն խանութի հետ կապ չունի․ հերիք է ձեր փողերը նվիրաբերել անհայտներին․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է հերթական ինտերնետային խարդախության մասին։ «Հայրենակիցներ։ Սա իրական Օզոնի հ...
Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետք է հայտարարություն ներկայացնել. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ։ «1․Անշարժ գույքը վարձա...
Հիվանդանոցում մահացել է «Արարատ-73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը
Քիչ առաջ Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացավ Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպես Նիկոլայ Ղա...