ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ ՀՀ-ում․ ՆԳՆ ՓԾ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար»,-հայտնում են ծառայությունից:
Նշվում է, որ Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։
«Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհներին, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Դիլիջան քաղաքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարանի, Թալինի (բուք է) և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին տեղում է ձյուն։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լարսի մասին հաղորդվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հավելենք, որ տեսանյութը Լարսից է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավտոբուսի ուղևորներին իջեցրել են և ասել՝ ճանապարհը սառած է, չեն քշում»․ օգտատեր
Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ «կարմիր գծերի» մասին նոր որոշման վերաբերյալ
Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...