ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արգելափակումից դուրս է բերվել 42 տրանսպորտային միջոց

Հանրապետության ավտոճանապարհներին ուժեղացված ծառայությունը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց և 121 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան օգնություն»,-ասվում է հայտարարության մեջ:


Հաղորդվում է, որ փրկարարական աշխատանքներում ներգրավված են ամենագնացներ և թրթուրավոր տեխնիկա:


Թարմացված է․

«Ժամը 18:15-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 86 տրանսպորտային միջոց, 163 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և 30 քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք»:



Քաղաքականություն