Ֆրանսիայի քաղաքներից մեկի «ադրբեջանական այգու» մասին բոլոր հիշատակումները հեռացվել են
Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքի քաղաքապետարանը, որն ավելի վաղ հռչակագիր էր ստորագրել Ադրբեջանի Իսմայիլի քաղաքի հետ 2015 թվականին համագործակցության մասին, և որի շրջանակում 2017 թվականին քաղաքը բացել է բանաստեղծուհի Խուրշիդբանու Նաթավանի արձանը և «ադրբեջանական այգին», վերջերս որոշում է կայացրել քաղաքում այս այգու մասին բոլոր հիշատակումները հեռացնել։
Ընդդիմության ներկայացուցիչները քաղաքային խորհրդից պահանջել են պաշտոնապես հեռացնել այգու հետ կապված բոլոր գրությունները։ Նրանց պահանջը թելադրված է եղել միջազգային իրավիճակով, Ադրբեջանի Հայաստանի տարածքի վրա սեպտեմբերյան ագրեսիայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ երկրում իշխում է բռնապետ Իլհամ Ալիևը:
Հաաղորդվում է, որ քաղաքապետ Ժոզիան Լեյը հայտարարել է, որ «ադրբեջանական այգու» մասին բոլոր հիշատակումներն արդեն հեռացվել են․ «Զբոսաշրջային գրասենյակի թղթե քարտեզների վրա պարզապես հիշատակումներ են մնացել։ Երբ ծրագրերը վերամշակվեն, այն այլևս չի լինի։ Մենք նաև խզեցինք բոլոր կապերը նրանց հետ, չնայած դրանք արդեն շատ չէին»։
Ադրբեջանական կողմից էլ հնչել են հայտարարություններ, որ Ֆրանսիան պաշտպանում է հայերին, իսկ Ադրբեջանի նկատմամաբ անբարյացակամ է։ Ֆրանսիային նաև քննադատել են «հակաադրբեջանական քայլի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...