ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մառախուղ, ձյուն և բուք ավտոճանապարհներին. վարորդներ երթևեկեք ձմեռային անվադողերով
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն և բուք է սպասվում. եղանակը Հայաստանում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ 24-ին կեսօրից հետո՝ դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշ...
Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Սյունիքում
Երկրաշարժ է տեղի ունեցել Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք: Այսօր` տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամ...
Այսուհետ համացանցը «կհետախուզվի». համակարգչային ծրագիր է գնվել. «Հրապարակ»
«Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի ա...
Տեղումներ ու մառախուղ. ինչ են կանխատեսում օդերևութաբաններն առաջիկա օրերի համար
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը, ինչպես նաև դեկտեմբերի 12-ին և 13-ին սպասվում են տեղումներ և մ...