Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Սյունիքում
Երկրաշարժ է տեղի ունեցել Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք: Այսօր` տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.36⁰ և արևելյան երկայնության 46.41⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն և բուք է սպասվում. եղանակը Հայաստանում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ 24-ին կեսօրից հետո՝ դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մառախուղ, ձյուն և բուք ավտոճանապարհներին. վարորդներ երթևեկեք ձմեռային անվադողերով
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
Այսուհետ համացանցը «կհետախուզվի». համակարգչային ծրագիր է գնվել. «Հրապարակ»
«Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի ա...
Տեղումներ ու մառախուղ. ինչ են կանխատեսում օդերևութաբաններն առաջիկա օրերի համար
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը, ինչպես նաև դեկտեմբերի 12-ին և 13-ին սպասվում են տեղումներ և մ...