Ձյուն և բուք է սպասվում. եղանակը Հայաստանում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ 24-ին կեսօրից հետո՝ դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում քամու ուժգնացում 20-25մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 25-26-ի ցերեկը ևս 4-6 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 23-25-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 20-25 մ/վրկ արագությամբ և 26-ին` առանձին վայրերում` 14-17մ/վրկ արագությամբ։
Երևան քաղաքում դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 23–ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Սյունիքում
Երկրաշարժ է տեղի ունեցել Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք: Այսօր` տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մառախուղ, ձյուն և բուք ավտոճանապարհներին. վարորդներ երթևեկեք ձմեռային անվադողերով
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
Տեղումներ ու մառախուղ. ինչ են կանխատեսում օդերևութաբաններն առաջիկա օրերի համար
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը, ինչպես նաև դեկտեմբերի 12-ին և 13-ին սպասվում են տեղումներ և մ...
Այսուհետ համացանցը «կհետախուզվի». համակարգչային ծրագիր է գնվել. «Հրապարակ»
«Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի ա...